Ադրիատիկ ծովում խորվաթական ռազմական ուղղաթիռ է կործանվել

17:05   27 Հունվար 2020    228

Ադրիատիկ ծովում` Զլարին կղզու մոտակայքում, Խորվաթիայի զինված ուժերին պատկանող Kiowa Warrior ուղղաթիռ է ընկել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երկուշաբթի օրը մարզական թռիչքի ընթացքում Զլարին և Զաբլաչե կղզիների մոտակայքում ընկել է Kiowa Warrior ОН-58 D ուղղաթիռ»,-հայտարարել է Խորվաթիայի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ ձեռնարկվել են բոլոր քայլերը անձնակազմը գտնելու և փրկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրիատիկ  


Վերնագիրի այլ պիտակները