Սի Ցզինպինը հանձնարարել Է վճռականորեն հակազդել կորոնավիրուսի համաճարակին

17:14   27 Հունվար 2020    297

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը բոլոր մակարդակների կուսակցական կազմակերպություններից պահանջել Է վճռական աշխատանք տանել նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ մղվող պայքարում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«Սի Ցզինպինը բոլոր մակարդակների կուսակցական կազմակերպություններից եւ կադրային աշխատողներից պահանջել Է միավորվել ժողովրդական զանգվածների շուրջը եւ վճռականորեն կատարել Չինաստանի կոմկուսի կենտկոմի որոշումները, հենվելով ժողովրդական զանգվածների վրա՝ պայքար մղել համաճարակի դեմ եւ հաղթանակ տանել թշնամու նկատմամբ»,- նշել Է հեռուստաալիքը: Հունվարի 27-ին ավելի վաղ, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հանձնարարությամբ, համաճարակի օջախ հանդիսացող Ուհան քաղաք Է ժամանել Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը:

Նա ստուգել Է աշխատանքը համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաեւ հանդիպել բժիշկների ու հիվանդների հետ: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն Է:

Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Տայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Մալայզիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սի-Ցզինպին  


Վերնագիրի այլ պիտակները