Ռուսաստանում ճապոնացի լրագրող-լրտես է ձերբակալվել

17:55   27 Հունվար 2020    303

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում բերման են ենթարկել Ճապոնիայի մի քաղաքացու, որը փորձել է գաղտնի տեղեկություններ ստանալ Հեռավոր Արևելքում Ռուսաստանի ռազմական ներուժի վերաբերյալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՌԴ արտգործնախարարությանը:

Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 25-ին: Օրինախախտին, որը Ռուսաստան էր եկել լրագրողական այցագրով, պաշտոնական նախազգուշացում է հայտարարվել և երեք օր է տրվել Ռուսաստանի տարածքը լքելու համար: Հաջորդ օրը նա վերադարձել է հայրենիք:

Դեպքի առնչությամբ ճապոնացի դիվանագետներին բողոքի նոտա է հղվել, Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան խորհրդականը կանչվել է արտգործնախարարություն` բացատրություններ տալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները