Իրանի հարավարևմտյան շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

20:12   27 Հունվար 2020    248

Այսօր 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավարևմտյան շրջանում։

Սեյսմիկ ցնցումները զգացվել են Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի շրջանում: Հնարավոր տուժաների կամ ավերածությունների մասին դեռևս հաղորդում չի ստացվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 95 000 բնակչություն ունեցող Քազերուն քաղաքից 38 կմ դեպի արևելք ընկած հատվածում: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները