Գիտնականները պարզել են, թե որն է ամենատաք էկզոմոլորակը

20:34   27 Հունվար 2020    373

Գիտնականները պարզել են, որ KELT-9b էկզոմոլորակը, որը դասվում է «տաք Յուպիտեր» մոլորակների շարքին, այնքան ուժեղ է տաքանում, որ դրա մթնոլորտում ջրածնի մոլեկուլներ են առաջանում:

Զանգվածային գազային հսկաները, որոնք անանվում են «տաք յուպիտերներ», այն մոլորակներն են, որոնք չափազանց մոտ են գտնվում իրենց աստղերին, ինչն անհնարին է դարձնում ցանկացած տեսակի կյանքի գոյությունը այդ մոլորակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց մթնոլորտներն այնքան տաք են, որ դրանցում տեղի ունեցող ռեակցիաները բնորոշ են ոչ թե մոլորակներին, այլ աստղերին:

Նման մոլորակներից մեկն էլ KELT-9b-ն է, որը զանգվածով երեք անգամ գերազանցում է Յուպիտերին և պտտվում է «Կարապ» համաստեղությունում տեղակայված աստղի շուրջ, որը գտնվում է Արևից 610 լուսային տարի հեռավորության վրա: Մոլորակի մակերեսին ջերմաստիճանը հասնում է 4300 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները