Թագավորական ընտանիքը որոշել է Բրիտանիա վերադարձնել արքայազն Հարիին և Մեգան Մարքլին

20:42   27 Հունվար 2020    323

Արքայազն Չարլզը և նրա որդին՝ Ուիլյամը՝ Քեմբրիջի դուքսը, որոշել են արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, հետ բերել Մեծ Բրիտանիա:

Արքայազն Հարիի հայրը՝ Չարլզը, և նրա եղբայրը՝ Ուիլյամը, նշել են, որ արքայական ընտանիքը պատրաստ է Սասեքսի դուքսին տրամադրել Մեծ Բրիտանիայում ապրելու հարմարավետ պայմաններ, որտեղ լուսանկարիչները չեն խանգարի նրանց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պալատը խիստ անհանգստացած է արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ճակատագրով», – ասում է թագավորական ընտանիքին մոտ կանգնած անանուն զրուցակիցը: «Նրանք քննարկում են գործողությունների ծրագիր, եթե զույգը ցանկանա վերադառնալ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները