Սլովենիայի վարչապետը հրաժարական է տվել

21:15   27 Հունվար 2020    310

Սլովենիայի վարչապետ Մարիան Շարեցը հունվարի 27-ին հայտարարել է պաշտոնաթող լինելու որոշման մասին, նա համապատասխան խնդրագիրը կներկայացնի խորհրդարանին:

Քաղաքական գործիչն իր որոշումը բացատրել է նրանով, որ իր կառավարությունը կորցնում է աջակցությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա կոչ է արել անցկացնել վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ: «Այժմ ես չեմ կարող համապատասխանել մարդկանց ակնկալիքներին: Բայց ես կկարողանամ խոստումներս կատարել ընտրություններից հետո»,-գործակալությունը մեջբերում է Շարեցի խոսքը:

Հունվարի 27-ին ավելի վաղ պաշտոնից հեռանալու որոշման մասին նաև հայտարարել է Սլովենիայի ֆինանսների նախարար Անդրեյ Բերտոնցելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները