Գերմանիան պնդում Է Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը

09:03   28 Հունվար 2020    236

Գերմանիան շարունակում է աշխատել Իրանական միջուկային գործարքի շուրջ գործողությունների համատեղ համակարփակ ծրագրի պահպանման համար և կարծում է, որ դա լավագույն միջոցն է Թեհրանի կողմից ատոմային զենքի մշակում թույլ չտալու համար:

Հունվարի 27-ին այդ մասին Բեռլինում հայտարարել է ԳԴՀ-ի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք ցանկանում ենք համաձայնագրի բոլոր մասնակիցների հետ աշխատել դրա պահպանման համար, մենք առաջվա պես կարծում ենք, որ դա լավագույն միջոցն է, որպեսզի Իրանին հետ պահենք ատոմային զենքի մշակումից»,- հայտարարել է Մաասը: «Այդ առնչությամբ մենք բոլոր կողմերից կառուցողական մասնակցություն ենք ակնկալում առաջիկա բանակցություններին»,- հավելել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները