Գերմանիայում հաստատել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

09:57   28 Հունվար 2020    289

Գերմանիայում գրանցվել է նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը` նշելով, որ տեղեկատվությունը հաստատվել է Գերմանիայի կառավարության կողմից: Նշվում է, որ հիվանդը տղամարդ է` Շտարնբերգ շրջանից: Նա մեկուսացված է և գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Չինաստանի իշխանությունները անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Ներկա պահին հիվանդությունից մահացածների պաշտոական թիվը գերազանցել է 80-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում, Շրի Լանկայում և Ճապոնիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները