Փարիզը Սահելի հարցում հույսը դնում է ԱՄՆ-ի «խելամտության» վրա

10:08   28 Հունվար 2020    516

Ֆրանսիան հուսով է, որ «խելամտությունը» կգերակայի, եւ Միացյալ Նահանգները չի կրճատի ֆրանսիական ռազմական գործողությունների աջակցությունն արեւմտյան Աֆրիկայում, որտեղ «Ալ Քաիդա»-ի եւ ԴԱԻՇ հետ կապված խմբերն ընդլայնում են իրենց դիրքերը։

Նման կոչով է հանդես եկել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին պետք է հանդիպեր ԱՄՆ-ից գործընկերների հետ, որպեսզի քննարկեր Սահելում ճգնաժամը։

Անցյալ տարի Պենտագոնը հայտարարել էր Աֆրիկայից հարյուրավոր զինծառայողներին հանելու մասին, քանի որ այլ տեղ է ուղարկելու այդ ռեսուրսները։ Դրա հավանականությունը տագնապ էր առաջացրել Ֆրանսիայում, որը Սահելում իր 4500 հոգանոց առաքելության համար հիմնվում է ԱՄՆ-ի հետախուզության եւ լոգիստիկայի վրա։ Մալիում ռազմական առաքելության ժամանակ ուղղաթիռի վթարի հետեւանքով 13 ֆրանսիացի զինվորներ մահը ամրապնդել է այդ գոտում մեծ աջակցություն ապահովելու Ֆրանսիայի հաստատակամությունը։

Ֆրանսիան կարծում է, որ եկել է գրոհայինների վրա ճնշումն ուժեղացնելու, ոչ թե թուլացնելու ժամանակը, որպեսզի ԴԱԻՇ խանգարեն ուժեր հավաքել Սահելում, հայտարարել է Ֆրանսիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան։

«Ես հուսով եմ, որ նրանք ռացիոնալ կլինեն, որպեսզի պահպանեն այդ համագործակցությունը, եւ խելամտությունը կգերակայի»,- լրագրողներին ասել է Լե Դրիանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները