Օտարերկրացին փորձել է տիրանալ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկության

11:08   28 Հունվար 2020    233

Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում ձերբակալվել է Ճապոնիայի մի քաղաքացի, ով փորձել է տիրանալ ռուսական պետության ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություն պարունակող նյութերի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Вести»-ն, նշելով, որ նշված անձը Ռուսաստան մուտք է գործել լրագրողական վիզայով։

Նշենք, որ ռուսական հատուկ ծառայությունները վնասազերծել են նրան։ Նրան տրվել է 72 ժամ ՌԴ տարածքը լքելու համար։

Նշենք, որ միջադեպի հետ կապված ՌԴ ԱԳՆ է հրավիրվել ճապոնական դեսպանատան խորհրդականը, որին հանձնվել է բողոքի նոտա կատարվածի առնչությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները