Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

11:27   28 Հունվար 2020    216

Բավարիայի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գերմանիայում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով հարուցված թոքաբորբի առաջին դեպքը:

Կորոնավիրուսը հայտնաբերվել է Շթարնբերգ շրջանի բնակչի մոտ: Տղամարդը մեկուսացված է և գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնել են Ուհանում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսն է: Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 2835 մարդ, որից 81-ը մահացել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները