Facebook-ն սահմանափակել է ՉԺՀ իր աշխատակիցների գործուղումները՝ կորոնավիրուսի պատճառով․ Bloomberg

13:07   28 Հունվար 2020    168

Facebook ընկերությունն իր աշխատակիցներին խորհուրդ է տվել հրաժարվել Չինաստան ուղևորություններից՝ երկրում նոր կորոնավիրուսով հարուցված թոքաբորբի համաճարակի ֆոնին։

Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Աղբյուրների տվյալների համաձայն, սահմանափակումներն ուժի մեջ են մտել երկուշաբթի օրը, հունվարի 27-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Չինաստան մեկնելու անհրաժեշտության դեպքում Facebook-ի աշխատակիցները պետք է ղեկավարությունից թույլտվություն ստանան։

Այն աշխատակիցներին, որոնք վերջերս են վերադարձել Չինաստանից կամ գտնվում են այդ երկրում, առաջարկվել է հեռակա աշխատել։ Նշվում է, որ Facebook-ում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները