Փորձագետը գնահատում է կորոնավիրուսային վարակի ռիսկը AliExpress-ի ծանրոցների միջոցով

14:51   28 Հունվար 2020    242

AliExpress-ի միջոցով կորոնավիրուսային վարակի փոխանցման ռիսկերը մինիմալ են։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Սվերդլովսկի շրջանի Ռոսպոտրեբնադզորի բաժնի տարածքի տրանսպորտային հսկողության և սանիտարական պաշտպանության վարչության պետ Սվետլանա Պերմինովան:

«Նման դեպքերը մինչ օրս չեն գրանցվել: Փոստի միջոցով վարակի տարածման վտանգը նվազագույն է»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա։

ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4515 մարդու, որոնցից 106-ը մահացել են: Չինաստանից դուրս վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճպոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում և Գերմանիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: AliExpress  


Վերնագիրի այլ պիտակները