Կանադան եւ Բրիտանիան քննարկում են արքայազն Հարիի անվտանգության ծախսերը

15:27   28 Հունվար 2020    205

Սասեքսի դքսերի անտանգության ապահովման ծախսերը շատ կանադացիների է հուզում:

Կանադայի եւ Բրիտանիայի ոստիկանները քննարկում են արքայազն Հարիի եւ նրա կնոջ Մեգան Մարքլի անվտանգության համար նախատեսված ծախսերի հարցը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Կանադայի հասարակական անվտանգության նախարար Ուիլյամ Բլերը, հայտնում է СBC հեռուստաալիքը:

«Ներկայումս Կանադայի ոստիկանության եւ Բրիտանիայի ոստիկանության միջեւ քննարկումներ են ընթանում՝ արքայազն Հարիի եւ նրա ընտանիքի անվտանգության ապահովման, ինչպես նաեւ համապատասխան ծախսերի հետ կապված»,-ասել է Բլերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները