Honda-ն կորոնավիրուսի պատճառով հետաձգել է Չինաստանում իր 2 գործարանի աշխատանքը

16:47   28 Հունվար 2020    263

Ճապոնական Honda Motor ավտոարտադրող ընկերությունը չինական Նոր տարվա արձակուրդներից հետո կհետաձգի Շանհայի մոտակայքում գտնվող մոտոցիկլետների արտադրության երկու գործարանի աշխատանքի վերսկսումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ճապոնական Asahi թերթին:

Չինաստանում Նոր տարին պաշտոնապես նշվում է հունվարի 25-ից փետրվարի 3-ը:

Honda-ն որոշել է հետաձգել աշխատանքների վերսկսումը երկու գործարաններում մինչև փետրվարի 9-ը և 10-ը: Այս գործարանները տարեկան համատեղ արտադրում են 850 000 մոտոցիկլետ:

Միևնույն ժամանակ Ճապոնիայի իշխանությունները հաստատել են Ճապոնիայի առաջին քաղաքացու` կորոնավիրուսով վարակված լինելը: Ի միջի այլոց, այդ մարդը վերջին ժամանակներս չի այցելել Չինաստան: Նա ավտոբուսի վարորդ է, որը տեղափոխել է Ուհան քաղաքից Ճապոնիա եկած զբոսաշրջիկների:

Ճապոնիայում ներկա դրությամբ նշվում է կորոնավիրուսով հիվանդ 6 մարդու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Honda  


Վերնագիրի այլ պիտակները