Ալժիրում կործանվել է ՍՈւ-30 ռազմական ինքնաթիռը

17:19   28 Հունվար 2020    339

Ալժիրի հյուսիս-արևելքում կործանվել է ՍՈւ-30 ռազմական ինքնաթիռը:

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով «Algerie 24»-ին:

Միջադեպը տեղի է ունեցել Ում-էլ-Բուագի նահանգում:

Զոհվել են ինքնաթիռում գտնվող երկու օդաչուները: Կործանման պատճառները դեռ հայտնի չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալժիր  


Վերնագիրի այլ պիտակները