Գնդապետ. «Մարտավարական զորավարժությունները նպաստում են ադրբեջանական բանակի ռազմական հզորության ավելացմանը»

17:00   28 Հունվար 2020    505

«Մարտավարական զորավարժությունները մարտական պատրաստվածության գագաթնակետն են: Նման միջոցառումները նպաստում են ադրբեջանական բանակի ռազմական հզորության և ֆիզիկական հնարավորությունների ավելացմանը»:

Այս մասին Hayatsk.info-ին հայտարարել է ռազմական փորձագետ, պահեստի գնդապետ Մահերրամ Ջահանգիրովը:

Նրա խոսքով, զորավարժություններն ամրապնդում են հրամանատարների, շտաբների, անձնակազմի դրական հմտությունները. «Սա, բացի այդ, յուրօրինակ վերլուծություն է՝ զորամասերի, զինվորների կառավարումից սկսած՝ մինչև թիրախների խոցումը: Յուրաքանչյուր մարտավարական զորավարժություն կատարելագործում է հրամանատարների, շտաբների աշխատանքը, գործունեությունը: «Սա մեծ դպրոց է բանակի համար. Ես կարծում եմ, որ զորավարժությունների նշանակությունը չի կարելի արտահայտել բառերով, թվերով: Յուրաքանչյուր զորավարժություն մեծ դեր է խաղում զորքերի ձևավորման գործում»:

Պահեստի գնդապետի խոսքով, այսօր ադրբեջանական բանակը ունի բարձր մարտական պատրաստվածություն. "Ինչպես գիտեք, ադրբեջանական բանակում հաճախ են անցկացվում զորավարժություններ: Կարծում եմ, որ այդ զորավարժություններում լիովին կատարվում են առաջադրված խնդիրները: Անձնակազմը մեծ փորձ է ստանում նման զորավարժություններից: Որքան շատ լինի դրանց թիվը, այնքան լավ:"

Մ. Ջահանգիրովը նշել է, որ այսօր Ադրբեջանը ունի շատ ուժեղ բանակ. «Մեր բանակը մարտունակ է և պատրաստ է կատարել ցանկացած խնդիր»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները