Տղամարդը բարձր երաժշտության պատճառով կրակոցներ է արձակել հրազենից

19:50   28 Հունվար 2020    244

Ռուսաստանի Նիժեվարտովսկում տղամարդը հրազենային զենքից կրակոցներ է արձակել բարձր երաժշտության պատճառով։

Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Ըստ հրապարակման, բազմահարկ շենքի բնակիչ տղամարդը ինքնաձիգից կրակոցներ է արձակել՝ հարեւանի միացրած բարձր երաժշտության պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ առաջին անգամ նա առանց զենքի է դուրս եկել եւ զգուշացրել, որ երաժշտության ձայնը իջեցնեն, սակայն նրան հարվածել են մի քանի անգամ բռունցքով՝ դեմքի շրջանում։ Տղամարդը տուն է վերադարձել, վերցրել ինքնաձիգն ու նորից գնացել հարեւանի տուն։ Մի քանի կրակոցից հետո հավաքվել են հարեւանները եւ զինաթափել տղամարդուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները