Կատարի նոր վարչապետ է նշանակվել շեյխ Խալիդ իբն Խալիֆա իբն Աբդել Ազիզ ալ Թանին

20:22   28 Հունվար 2020    276

Կատարի նոր վարչապետ է նշանակվել շեյխ Խալիդ իբն Խալիֆա իբն Աբդել Ազիզ ալ Թանին, որը մինչ այդ գլխավորում էր Կատարի կառավարիչ, էմիր Թամիմ իբն Խամադ ալ Թանիի գրասենյակը, ասվում է կառավարության կայքում։

Նոր վարչապետը ստանձնելու է նաեւ ներքին գործերի նախարարի լիազորությունները։ Նրա երդման արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան Դոհայի կենտրոնում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Լոնդոնի Թագավորական քոլեջի տարածաշրջանային փորձագետ Անդրեաս Քրիգը Կատարի կառավարության նոր ղեկավարին անվանել է «էմիրի ամենավստահելի խորհրդականներից մեկը»։ «Աբդուլա բին Նասերն արդեն որոշ ժամանակ հասկանալ էր տալիս, որ ցանկանում է հրաժարական տալ։ Եվ ես կարծում եմ, որ նրանք շատ հարմար փոխարինող են գտել»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները