Բրիտանիան թույլ է տվել Huawei-ին սահմանափակ դեր ունենալ բրիտանական 5G ցանցի ստեղծման գործում

20:48   28 Հունվար 2020    292

Մեծ Բրիտանիան թույլ է տվել չինական Huawei հսկային սահմանափակ դեր ունենալ բրիտանական 5G ցանցի ստեղծման գործում, ինչը կարող է հանգեցնել դիվանագիտական կոնֆլիկտի ԱՄՆ-ի հետ։

Ազգային անվտանգության խորհուրդը՝ Բրիտանիայի վարչապետի նախագահությամբ, որոշում է կայացրել, որ «բարձր ռիսկի մատակարարներին» պետք է թույլ տալ երկրորդային դեր խաղալ հաջորդ սերնդի ցանցի ստեղծման գործում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սակայն Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի երաշխավորությունում նշվում է, որ նման մատակարարներին պետք է արգելել անվտանգության եւ կրիտիկական կարեւոր ցանցերի հասանելիությունը։

Այդ ընկերությունները կհանվեն նաեւ անվտանգության «հիմնական» կարեւորագույն գործառույթներից եւ զգայուն աշխարհագրական տեղերից, ինչպիսին են միջուկային օբյեկտները եւ ռազմակայանները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները