Ռոստովի շրջանում սպանել են պատգամավորին ու նրա կնոջը

20:53   28 Հունվար 2020    332

ՌԴ Ռոստովի շրջանում ողբերգականորեն զոհվել են օրենսդիր ժողովի պատգամավոր Անդրեյ Ալաբուշեւը եւ նրա կինը՝ Օլգան, հայտնում է շրջանային խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Խորհրդարանի պատգամավորներն իրենց խորը ցավակցությունն են հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, նշում են մամուլի ծառայությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ռոստովի շրջանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ ամուսինների մարմինները հայտնաբերվել են Զերնոգրադ քաղաքում գտնվող առանձնատանը։ Հաստատությունը սպանության մասին գործ է հարուցել, քանի որ զոհվածների մարմիններին կան բռնի սպանության հետքեր՝ կտրված վնասվածքներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները