Ամերիկացին 10 տարի ապրել է՝ գլխուղեղում մակաբույծ

21:36   28 Հունվար 2020    498

Ամերիկացին տառապում էր գլխացավից, ուշաթափություններից և փսխումից գլխուղեղում խոզի մակաբույծի հետևանքով։

Տեխասցի տղամարդը երբեմն նույնիսկ գիտակցության հանկարծակի կորուստ էր ունենում: Փորձաքննությունը ցույց էր տվել, որ նրա գլխուղեղում առկա է մոտ 4 սմ երկարություն ունեցող որոշակի գոյացություն, սակայն թեստերը բացառել էին ուռուցքը: Հետագա հետազոտությունները պարզել են, որ տղամարդու գլխուղեղում խոզի մակաբույծ է: Բժիշկները այն հեռացրել են վիրահատությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մակաբույծի թրթուրները, ամենայն հավանականությամբ, հիվանդի մարմնում հայտնվել են մոտ 10 տարի առաջ, երբ նա գտնվել է Մեքսիկայում և այնտեղ կերել է վատ տապակած խոզի միս: Այս ամբողջ ընթացքում մակաբույծը դանդաղ աճել է: Սովորաբար, խոզի մակաբույծը ազդում է աղիքների վրա, բայց կարող է նաև հասնել գլխին՝ հաստատվելով աչքերի կամ գլխուղեղի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները