Պենտագոնը ծրագրում է հիպերձայնային զենքի նախատիպերի փորձարկում իրականացնել

21:55   28 Հունվար 2020    315

Պենտագոնը, իրականացնելով հիպերձայնային զենքի մշակման ծրագիր, նախատեսում է 2020 թվականին կատարել նախատիպերի չորս թռիչքային փորձարկումներ, որոնք կարող են ձայնի արագությունը գերազանցել հինգ անգամ։

Այս մասին ասել է ռազմական գերատեսչության հիպերձայնային զենքի ստեղծմամբ զբաղվող վարչության ղեկավարի օգնական, տեղեկացնում է Hayatsk.info

«Մինչեւ տարեվերջ մենք կիրականացնենք առնվազն չորս տարբեր նախատիպերի փորձարկումներ,- նշել է նա։- Մենք նախատեսում ենք արձակումներ իրականացնել ցամաքից, ծովից եւ օդից»։ Ուայթը ընդգծել է, որ զենքի այդ տեսակների մշակումներով պաշտպանության նախարարության պատվերով զբաղվում են Lockheed Martin եւ Raytheon ընկերությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները