Գիտնականները բացատրել են, թե ինչու կանայք պետք է համակրելի լինեն, իսկ տղամարդիկ՝ ոչ

10:04   29 Հունվար 2020    234

Economic Journal-ում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ համակրելի լինելը գործոն է, որն ազդում է կանանց միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ տղամարդկանց ու կանանց փոխգործակցության վրա, բայց տղամարդկանց ոչ բոլոր փոխգործակցությունների վրա:

Հետազոտողները փորձեր են անցկացրել, որոնց մասնակիցները մյուս մասնակիցների համակրելի լինելը գնահատել են լուսանկարների հիման վրա: Մասնակիցները բաժանվել են զույգերի, նրանց նախապես ցույց են տվել իրենց գործընկերոջ լուսանկարը եւ տեղեկացրել են, թե իրենց ինչպես է գնահատել նա: Այնուհետեւ զույգերը իրար հետ խաղեր են խաղացել, որոնց ժամանակ պարգեւատրումը կախված էր համագործակցության աստիճանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները