Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լիբիայում

10:27   29 Հունվար 2020    229

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջուդ Դիրը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լիբիայում խաղաղություն հաստատելու հեռանկարները, սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ընդգծել են Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև ստեղծված իրավունքների վեճի լուծման կարևորությունը:

ԱՄՆ նախագահը ցավակցություն է հայտնել Էրդողանին Թուրքիայի արևելյան Էլազիգի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները