Facebook-ը հետևում է սոցցանցում չգտնվող օգտատերերի գործողություններին

11:46   29 Հունվար 2020    195

Facebook ընկերությունը խոստովանել է, որ հետևում է, թե իր օգտատերերն ինչ են անում համացանցում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է նրանց կորպորատիվ կայքում։ Ինչպես հայտարարել են ընկերությունում, Facebook-ը բիզնեսի համար գործիքներ է կիրառում և վերլուծում է նրանց գործողությունները, ովքեր սոցցանց չեն մտնում, սակայն տեղեկատվություն են ստանում համացանցի այլ աղբյուրներից։ Մասնավորապես, հետազոտվում են ինչ-որ ապրանքներ փնտրելու, դրանք զամբյուղի մեջ ավելացնելու, գնումների, ինչպես նաև նվիրատվությունների վերաբերյալ տեղեկությունները։

«Առաջիկա տասնամյակում մեր գլխավոր նպատակներից մեկը Facebook-ում բոլորի համար գաղտնիության առավել հուսալի պաշտպանություն ապահովելն է»,- նշել են ընկերությունում։

Նշվում է, որ այս գործողության շնորհիվ օգտատերերը կկարողանան ղեկավարել վերլուծության համար տրամադրվող ինֆորմացիան, այսինքն մաքրել պատմությունը և այլն։

«Գալիք մի քանի շաբաթների ընթացքում մենք հրավերներ կուղարկենք աշխարհում ավելի քան 2 միլիարդ մարդու՝ դիտելու իրենց գաղտնիության կարգավորումները։ Հրավերը կերևա նորությունների ժապավենում և կուղղորդի դեպի կոնֆիդենցիալության ստուգման գործիքը», ասվում է հայտարարության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները