Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրետակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի

12:24   29 Հունվար 2020    237

Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմակայանների հրետակոծության հետևանքով ցնցումներ ստացած ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 50-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Թոմաս Քեմփբելը:

«16 նոր զինծառայողի մոտ ախտորոշվել են գլխի վնասվածքներ ... Մինչ օրս ԱՄՆ 50 զորինծառայողներ են ստացել գլխուղեղային վնասվածքներ», - հայտարարել է սպան:

Նրա խոսքով՝ 50 վիրավորներից 31-ն Իրաքում են բուժօգնություն ստացել և վերադարձել ծառայության: 18 մարդ բուժման նպատակով ուղարկվել է Գերմանիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները