ԱՄՆ առևտրի նախարարը կորոնավիրուսի պատճառով հետաձգել է այցը Չինաստան

12:33   29 Հունվար 2020    336

ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը հետաձգել է ծրագրված պաշտոնական այցը Չինաստան՝ կապված թոքաբորբի համաճարակի հետ, որը պայմանավորված է նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

«Ուղևորությունը հետաձգվում է: Նախարար Ռոսն ուրախ կլինի Չինաստան այցելել ավելի հարմար ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարը պետք է Պեկինում քննարկեր համապարփակ երկկողմ առևտրային համաձայնագրի կնքման հետագա քայլերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները