Բրայանթի ու նրա կնոջ միջև պայմանավորվածություն է եղել երբեք միասին չերթևեկել նույն ուղղաթիռով

13:44   29 Հունվար 2020    188

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար նախկին բասկետբոլիստ Կոբի Բրայանթը, ով հունվարի 26-ի առավոտյան մահացել էր իր սեփական ուղղաթիռի վթարից, կնոջ՝ Վանեսա Բրայանթի հետ պայմանավորվածություն են ունեցել երբեք չերթևեկել նույն ուղղաթիռով։

Նա ու Վանեսան պայմանավորվածություն ունեին երբեք չերթևեկել նույն ուղղաթիռով,-ասել է Բրայանթների ընտանիքին մոտ կանգնած անանուն աղբյուրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կոբին ու Վանեսան ամուսնացել են 2001 թվականին։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք չորս դուստր են ունեցել։ Նրանցից մեկը՝ 13-ամյա Ջինան, Կոբի Բրայանթի հետ գտնվել է ուղղաթիռում ու վթարի հետևանքով մահացել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները