Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի սահմանների քարտեզն՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»

13:37   29 Հունվար 2020    190

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»:

«Այսպիսի տեսք կարող է ունենալ Պաղեստինի ապագա պետությունը՝ Արևելյան Երուսաղեմի հատվածում տեղակայված մայրաքաղաքով»,- քարտեզի լուսանկարին կից գրել է ԱՄՆ ղեկավարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես միշտ կաջակցեմ Իսրայելի պետությանն ու հրեա ժողովրդին: Ես լիովին աջակցում եմ նրանց անվտանգությանը և պատմական հայրենիքում ապրելու իրենց իրավունքին: Ժամանակն է եկել խաղաղության»,- հավելել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները