ԱՄՆ սենատորները հանդես են գալիս ընդդեմ «դարի գործարքի»

13:18   29 Հունվար 2020    198

ԱՄՆ սենատի ներկայացուցիչները պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված «դարի գործարք» նախագիծը քննադատող նամակ են ուղարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին։

Նամակի տեքստը հրապարակել է սենատոր Քրիս Վան Հալենը Twitter-ի իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նամակը ստորագրել են ամերիկյան սենատի տասներկու անդամներ։ Նրանք անհանգստություն են հայտնել այն առթիվ, որ «դարի գործարքը» միակողմանի է և Պաղեստինի մասնակցություն չի նախատեսում։

Սենատորի կարծիքով, Թրամփի առաջարկած ծրագրի իրականացումը կնշանակի միջազգային իրավունքի անտեսում և կոտնահարի Պաղեստինի ինքնորոշման իրավունքը։ Գործարքի պայմանները Իսրայելին Հորդանան գետի արևմտյան ափի լիակատար կամ մասնակի բռնակցման հնարավորություն են տալիս։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները