Չիլիի հյուսիսում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

12:46   29 Հունվար 2020    299

Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել հանրապետության հյուսիսում ՝ Ատակամա շրջանի հինգ համայնքներում: Այնտեղ մոտ 100 տուն է ավերվել կամ վնասվել:

«Միգուցե անձրևները շարունակվեն, ուստի մենք ուզում ենք հատուկ միջոցներ ձեռնարկել: Այս կապակցությամբ ես հայտարարում եմ աղետների ռեժիմ այս համայնքներում, որպեսզի կարողանամ այնտեղ ուղարկել բոլոր ռեսուրսները՝ տուժողներին օգնելու համար», – ասել է Պիներան:

Նա նաև հիշեցրել է, որ տարերային աղետի հետևանքով մարդ է մահացել: Կան անհետ կորածներ:

Հունվարի կեսերից տարածաշրջանում շարունակվող հորդառատ անձրևները հեղեղումներ և սողանքներ են առաջացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները