ԱՄԷ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

14:08   29 Հունվար 2020    230

Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ԱՄԷ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«ԱՄԷ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակվածի առողջական վիճակը կայուն է, հիվանդը գտնվում է բժշկական հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Չի հստակեցվում, թե որտեղ եւ ում մոտ է հայտնաբերվել կորոնավիրուսը:

Կորոնավիրուսը սկսվել է տարածվել Չինաստանում: Հիվանդության վարակման դեպքեր են գրանցվել շատ այլ երկրներում: Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5974-ի, մահացել է 132 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները