Ղազախստանի մայրաքաղաքում երեք ամսվա նորմայի չափով տեղումներ են եղել

14:39   29 Հունվար 2020    245

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում երեք ամսվա նորմայի չափով տեղումներ են եղել, իշխանությունները վատ եղանակի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով եղանակի կարճաժամկետ տեսության վարչության ղեկավար Ալուա Սախանովային:

Նուրսուլթանում հունվարի 27-ին ուժեղ քամու և մրրիկի պատճառով իշխանությունները արտակարգ դրություն էին հայտարարել: Հունվարի 29-ին քամիներն ու մրրիկը փոխարինվել են սառնամանիքով, դպրոցներում չեղարկվել են տարրական դասարանների դասերը։

«2020 թվականի հունվարը առանձնացավ ձյան առատ տեղումներով, ուժեղ մրրիկներով և անոմալ բարձր ջերմաստիճանով: Նորման -14 աստիճանն է: Այսօրվա տվյալներով տեղումների քանակը կազմում է 50 մմ` 16 մմ նորմայի պարագայում: Վերջին անգամ այսպիսի առատ ձյան տեղումներ Ղազախստանում եղել էին 1964 թվականին»,-հայտարարել է Սախանովան:

Նրա խոսքերով փետրվարին նույնպես Ղազախստանում ձյունն ու մրրիկը հաճախակի կլինեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները