Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ

14:44   29 Հունվար 2020    267

Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ կորոնավիրուսի տարածման պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը:

«Երկրում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցվել է Չինաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը»,-ասված է գործակալության հայտարարության մեջ:

Գործակալության տվյալներով՝ չինական կողմը արդեն տեղեկացվել է Վրաստանի այս որոշման մասին, սահմանափակումը կգործի մինչև մարտի 29-ը: Իրադարձությունների զարգացումներից ելնելով, որոշումը հնարավոր է վերանայվի:

Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 6000-ի, որից 132-ը մահացել է, ասվում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում և Ճապոնիայում:

Մեկ օր առաջ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները շրջակա միջավայրի վերլուծություն են իրականացրել և հաստատել են, որ 2019-nCoV-ի հավանական աղբյուրն Ուհան նահանգի Հուանանի մեծածախ առևտրի շուկան է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները