Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով 13 ուժային է զոհվել

14:59   29 Հունվար 2020    277

«Թալիբան» խմբավորման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգում հարձակվել են զինված ուժերի և ոստիկանության վրա, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 12-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Լույս չորեքշաբթի թալիբները հարձակվել են անվտանգության ուժերի վրա Դաշտ-ի-Արչի շրջանի կենտրոնում: Զինյալները սպանել են 12 զինծառայողի և մեկ ոստիկանի, նրանք նաև վիրավորել են չորս իրավապահի և ութ զինվորականի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները