Գերմանիայում նոր կորոնավիրուսով վարակվել է ևս երեք մարդ

15:07   29 Հունվար 2020    199

Բավարիայում ևս երեք մարդ է վարակվել նոր՝ 2019-nCoV կորոնավիրուսով:

Նրանք Շտարնբերգ շրջանի Webasto ընկերության աշխատակիցներ են. այդ նույն ընկերության աշխատակից է նաև առաջին անձը, որը Գերմանիայում հիվանդացել է նոր կորոնավիրուսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է dw.com-ը:

«Երեք նոր հիվանդներին տեղավորել են Շվաբինգի կլինիկայում: Նրանք մեկուսացված են և ստանում են բժշկական օգնություն»,- հայտնել են առողջապահության նախարարությունից: Հիվանդների հետ կապ ունեցած անձինք ստուգումներ են անցնում օրգանիզմում կորոնավիրուսի առկայությունը բացառելու նպատակով:

Webasto-ն որոշել է մինչև փետրվարի 2-ը փակել իր կենտրոնակայանը Մյունխենի մերձակայքում գտնվող Շտոկդորֆում: Մինչ այդ, ընկերությունը հետաձգել էր առաջիկա երկու շաբաթվա ընթացքում գործուղումները դեպի Չինաստան և հակառակը: Ընդհանուր առմամբ՝ Webasto-ում աշխատում է 13,000 մարդ, որոնցից մոտ հազարը՝ Շտոկդորֆում:

Նոր վիրուսով առաջին հիվանդը 33-ամյա տղամարդն է Շտոկդորֆից: Այդ մասին հայտնի է դարձել հունվարի 28-ին: Ըստ Բավարիայի առողջապահության նախարարության՝ հիվանդը մեկուսացված է և գտնվում է լավ վիճակում: Մարդիկ, որոնց հետ տղամարդը սերտ կապի մեջ է եղել, տեղեկացվել են վարակի ախտանիշների, նախազգուշական միջոցների և վարակի փոխանցման եղանակների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները