ԱՄՆ-ը 60 օրով կերկարաձգի իրանական միջուկային ծրագրի գծով պատժամիջոցների բացառությունները. Bloomberg

15:57   29 Հունվար 2020    481

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր Է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պատժամիջոցների բացառությունները երկարաձգել 60 օրով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունվարի 29-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր:

Գործակալության տվյալներով՝ բացառությունների երկարաձգումը թույլ կտա Իրանում կատարել միջուկային Էներգետիկայի խաղաղ օգտագործման սահմանափակ աշխատանք: Նշվում Է, որ խոսքը վերաբերում Է այն դրույթներին, որոնք Ռուսաստանին, Չինաստանին եւ Մեծ Բրիտանիային թույլ են տալիս Իրանի հետ համագործակցել այդ ոլորտում:

Որոշումն ընդունվել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի, որը հանդես Էր գալիս բացառությունների ժամանակաշրջանի երկարաձգման օգտին, եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի միջեւ տարաձայնությոնների ֆոնին, որը ցանկանում Էր դրա դադարեցում:

Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը մտադիր Է հայտարարել Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության եւ դրա ղեկավար Ալի Աքբար Սալեհիի նկատմամբ նոր սահմանափակումների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները