ԿՀՎ հոգեբուժը սպառնացել է կտրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մեղադրյալի որդու կոկորդը

16:57   29 Հունվար 2020    262

ԿՀՎ հոգեբույժ Ջեյմս Միտչելը պատմել է, որ սպառնացել է կտրել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գործով գլխավոր մեղադրյալ Խալիդ Շեյխ Մոհամեդի որդու կոկորդը, եթե ԱՄՆ-ում եւս մեկ ահաբեկչություն լինի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը:

Հոգեբույժը սպառնացել է կտրել մեղադրյալի որդիներից մեկի կոկորդը: Նա բացատրել է, որ Մոհամեդը ծրագրված նոր ահաբեկչական ակտերի մասին հարցերին պատասխանել է քմծիծաղով:

Միտչելը նշել է, որ, հնարավոր է, որ սպառնալիքը սխալ որոշում էր, բայց նա ուզում էր, որ Մոհամեդը դա լսեր: Հոգեբույժը գլխավոր կասկածյալին դա ասել է Լեհաստանի գաղտնի բանտու, երբ ահաբեկչին այնտեղ են բերել Աֆղանստանից: Կոշտ հարցաքննությունը տեւել է 2003 թվականի 7-ից մինչեւ մարտի 25-ը: Մոհամեդին տանջել են ջրով, խփել են պատին, նրա դեմ օգտագործել են վառ լույս եւ բարձր ձայներ, միեւնույն ժամանակ նրան նաեւ մերկացրել են:

Ռազմական տրիբունալում հարցաքննության ժամանակ Միտչելն ասել է, որ դա կրկին կաներ: Նշվում է, որ Մոհամեդի 2 որդիները բերման են ենթարկվել 2002 թվականին, այն ժամանակ նրանք 7 եւ 9 տարեկան էին: Այժմ նրանք, ենթադրաբար ապրում են իրենց մոր հետ Իրանում:

Անցած տարվա հուլիսին Խալիդ Շեյխ Մոհամեդը համաձայնել է գործարքի գնալ հետաքննության հետ եւ հայտարարել է, որ պատրաստ է օգնել ահաբեկչության զոհերի ազգականներին Սաուդյան Արաբիայի դեմ դատական հայցի ժամանակ: Փոխարենը նա պահանջել է, որ ԱՄՆ կառավարությունը նրան մահապատժի չենթարկի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿՀՎ  


Վերնագիրի այլ պիտակները