Տաջիկստանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելլ

17:20   29 Հունվար 2020    264

Տաջիկստանում ժամը 14.10-ին 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, РИА Новости-ին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուֆին:

«Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սանգվոր շրջանի Դուշանբե քաղաքից 160 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,0, իսկ Դուշանբե քաղաքում՝ 3,0 », - ասել է Յուսուֆին:

Ըստ նրա՝ երկրաշարժի հետևանքով Տաջիկստանում ավերածություններ չեն գրանցվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տաջիկստան  


Վերնագիրի այլ պիտակները