Գերմանիայում աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

18:13   29 Հունվար 2020    255

Գերմանիայում աճել է նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը։

Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ այս հիվանդության ևս երեք դեպք է հաստատվել Բավարիայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ նրանք բոլորը աշխատել են միևնույն ընկերությունում առաջին վարակվածի հետ։ Այդպիսով վարակվածների թիվը չորսի է հասել։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները հաղորդեցին Ուհան քաղաքում թոքաբորբի համաճարակի մասին։ Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր 2019-nCoV տիպն է։ Վերջին տվյալների համաձայն Չինաստանում վարակվածների թիվը 4,5 հազարի է հասնում։ Ավելի քան 100 մարդ մահացել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները