Չինաստանը Դանիայից ներողություն է պահանջել կորոնավիրուսի թեմայով ծաղրանկարի համար

19:12   29 Հունվար 2020    276

Չինաստանը մեղադրել է դանիական Jyllands-Posten պարբերականին էթնիկայի նորմերի խախտման համար:

Պատճառ է հանդիսացել ծաղրանկարը, որում Չինաստանի դրոշի վրա աստղերի փոխարեն պատկերված է կորոնավիրուսը: Այս մասին հայտնում է Politico-ն:

Նիլս Բու Բույսենի «նկարը» վիրավորանք է մեր երկրի համար, նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում: «Պահանջում ենք Jyllands-Posten-ից և հեղինակից հրապարակավ ներողություն խնդրել չինացի ժողովրդից»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թերթի խմբագրությունից հայտնել են, որ հիմք չեն տեսնում ներողություն համար, քանի որ ծաղրանկարը չի ստեղծվել չինացիներին վիրավորելու համար, այլ ներկա իրավիճակն է արտացոլում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները