Հրապարակվել է Չինաստանում բռկված նոր կորոնավիրուսի տարածումը պատկերող քարտեզը

20:02   29 Հունվար 2020    343

Հրապարակվել է Չինաստանում բռնկված 2019nCoV նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը պատկերող քարտեզը, որի համաձայն՝ հիվանդության ամենից շատ դեպքեր են գրանցվել երկրի Հուբեյ, Չժեցզյան, Գուանդուն, Հունան, Հենան, Շանդուն, Ցզյանսի, Սիչուան, Շանհայ նահանգներում, ինչպես նաև մայրաքաղաք Պեկինում:

Հուբեյ նահանգում, որի Ուհան քաղաքում է բռնկվել վիրուսի համաճարակը, հիվանդության դեպքերի քանակը 3554 է, մահվան ելքով դեպերինը՝ 125:

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն՝ 132 մարդ է մահացել կորոնավիրուսից, իսկ հիվանդների թիվը կազմում է 6057, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վիրուսով վարակման դեպքեր են գրանցվել նաև Թաիլանդում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները