ԱՄՆ-ում վաճառքից անհետացել են պաշտպանադիմակները

20:35   29 Հունվար 2020    350

ԱՄՆ-ում պաշտպանադիմակները դեֆիցիտ են դարձել, բայց երկրի առողջապահության նախարարությունը խուճապը վաղաժամ է համարում և քաղաքացիներին հորդորում է չանհանգստանալ:

Այդ մասին բրիֆինգում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ալելս Ազարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանում և դրա սահմաններից դուրս նոր կորոնավիրուսի տարածման համեմատ ԱՄՆ-ում պաշտպանադիմակների պահանջարկն աճել է, բժշկական արտադրանքի այդ տեսակի դեֆիցիտ է նկատվում ինչպես երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում, այնպես էլ, տեղի զանգվածային լրատվամիջոցների վկայություններով, մյուս քաղաքներում:

Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով հիվանդության հինգ դեպք չորս նահանգում՝ Կալիֆոռնիա, Իլինոյս, Վաշինգտոն և Տեխաս: Գերատեսչության տվյալներով՝ ներկայում վիրուսի առկայության ստուգում է անցնում ավելի քան 70 մարդ երկրի 20-ից ավելի նահանգներում:

Չինաստանից ԱՄՆ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ուժեղացվել է կարանտինային վերահսկողությունը Միացյալ Նահանգների 20 օդանավակայանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները