Apple- ը ռեկորդային շահույթ է գրանցել մահացու վիրուսի բռնկումից առաջ

20:52   29 Հունվար 2020    307

Apple-ը կարողացել է ռեկորդային շահույթ արձանագրել մինչ Չինաստանում մահացու կորոնավիրուսների բռնկումը:

Այդ մասին են վկայում ընկերության կայքում հրապարակված եռամսյակային հաշվետվությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Apple-ի եկամուտները 2020 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի համար կազմել են 91,8 միլիարդ դոլար, ինչը 9 տոկոսով ավելին է, քան 2019-ի ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածում և ռեկորդային է ընկերության համար: Իր հերթին զուտ շահույթը կազմում է 22,2 միլիարդ դոլար:

Apple-ը գրանցել է ռեկորդային ցուցանիշներ հիմնականում ԱՄՆ-ից դուրս վաճառքի շնորհիվ․ այն կազմել է ամբողջ հասույթի 61 տոկոսը: Ամենավաճառվողները iPhone 11 և iPhone 11 Pro սմարթֆոններն են եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները