Փարիզում ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների բողոքի հերթական ցույցն է սկսվել

21:07   29 Հունվար 2020    319

Փարիզի Իտալիա հրապարակում ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների բողոքի հերթական ցույցն է սկսվել:

Հերթական անգամ ցույցի հիմնական կազմակերպիչներից են եղել այնպիսի խոշորագույն միություններ, ինչպիսիք են CGT, FSU, FO, Solidaires, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավանդական կարգախոսներով և թոշակային համակարգը փոխելու կոչերով ուղեկցվող շարժումը ենթադրվում է, որ կավարտվի Վոբան հրապարկում` Հաշմանդամների Տան մոտ:

Այս պահին իրավիճակը հանգիստ է, իրավապահ մեծաքանակ ուժեր հետևում են անվտանգությանն ու կարգապահությանը:

Փարիզում երեքշաբթի օրը հրշեջները բողոքի ցույց էին անցկացրել, որի ընթացքում բախումներ էին եղել հրշեջների և ոստիկանների միջև:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները