American Airlines-ը դադարեցնում է չվերթները դեպի Պեկին և Շանհայ

21:44   29 Հունվար 2020    369

Ամերիկյան American Airlines խոշորագույն ավիաընկերություններից մեկը հայտարարել է, որ ժամանակավորապես չեղարկում է իր չվերթները Պեկին և Շանհայ ուղղություններով՝ այդ երթուղիների նկատմամբ պահանջարկի անկման պատճառով, ինչն էլ պայմանավորված է կորոնավիրուսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով ամերիկյան աղբյուրին, չվերթները Լոս Անջելեսից կչեղարկվեն փետրվարի 9-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում:

Միևնույն ժամանակ նշվում է, որ չվերթները, որոնք Դալլասից և Լոս Անջելեսից իրականացվում են Հոնկոնգի ուղղությամբ, դեռևս պահպանվում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դեպի Չինաստան իրականացվող թռիչքների չեղարկման մասին հայտարարել էին ամերիկյան United, բրիտանական British Airways, հարավկորեական Air Seoul և ինդոնեզական Lion Air ավիաընկերությունները:

Չինաստանում բռնկված կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով 132 է, իսկ վարակվածների թիվը գերազանցում է 6000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները