Պուտինը պահանջել է նվազագույնի հասցնել կորոնավիրուսի հետեւանքով կորուստները

21:56   29 Հունվար 2020    325

Պուտինը պահանջել է նվազագույնի հասցնել մարդկային կորուստները կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի տարածման դեպքում:

«Մենք լավ գիտենք, աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում մեր երկրում ամեն տարի մարդիկ են մահանում թոքաբորբից եւ գրիպից, այդ պատճառով մեր ընդհանուր խնդիրն է նվազագույնի հասցնել կորուստները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանում տարածված կորոնավիրուսը նոր երեւույթ է, եւ մենք պետք է հասկանանք, թե որքանով ենք պատրաստ այդ մարտահրավերին: Ես ելնում եմ նրանից, որ մեր կառավարությունը, առողջապահության նախարարությունը, Ռոսպոտրեբնադզորն անում են ամեն ինչ, որպեսզի բոլորս պատրաստ լինենք»,- ասել է նա:

Խոսելով համաճարակի մասին՝ Պուտինը նշել է, որ արդեն մահվան դեպքեր են գրանցվել: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի կառավարությունը կանխարգելիչ միջոցառումներ է մշակել Ռուսաստանում այդ վիրուսի տարածումը կանխելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները