Ջեք Ման եւս 1,4 մլն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար

21:18   14 Փետրվար 2020    368

Չինական Alibaba ընկերության հիմնադիր Ջեք Մայի բարեգործական հիմնադրամը եւս 10 մլն յուան (1,4 մլն դոլար) կնվիրաբերի COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման համար:

Ավելի վաղ նրա հիմնադրամը նվիրաբերել է 14,53 մլն դոլար:

Ինչպես նաեւ նշվում է, որ Alibaba-ն անվճար տեխնիկական աջակցություն կցուցաբերի արհեստական ինտելեկտի ոլորտում մշակումների համար:

Հիշեցնենք, որ Ուհանում նոր 2019-nCoV կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր անցած տարվա դեկտեմբերի վերջին: ԱՀԿ-ն այն ճանաչել էր միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ: Հիվանդության դեպքեր են գրանցվել Չինաստանից դուրս 24 երկրներում: Վերջին տվյալներով՝ վարակվել է 63,8 հազար մարդ, 1380 մարդ զոհվել է, ավելի քան 6,7 հազար մարդ ապաքինվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները